Լիպարիտյան Ժիրայրը այսքան խոսել-խոսել է, բայց չի պատմել, թե ինչպես իր արտգործնախարարի տեղակալ եղած ժամանակ թուրքիայի նախագահ թուրգութ օզալի պլանը վերանվանվեց Գոբլի պլան, որով Մեղրին պետք է տրվեր Լաչինի դիմաց, Հայաստանն էլ կտրվեր Իրանից, որն էլ այժմ փաստացի կյանք է կոչվել:
Չի պատմել, թե ժամանակին ինչ ջանքեր է թափել նորանկախ Հայաստանը թուրքական ազդեցության գոտի դարձնելու համար:
Չի պատմել, թե ինչ ցորեն-հոսանք բանակցությունների մեջ էին թուրքերի հետ:
Չի պատմել, որ իրենց աղերսանքներից ու թուրքահաճո քայլերից հետո անգամ 1993թ թուրքերը միանգամից փակեցին իրենց սահմանը, այդ թվում` Ժիրայր Լիպարիտյանի դեմքին:
Իմիջիայլոց, 1987թ-ից պատմական գիտությունների դոկտոր դարձած Ժիրայրը պետք է որ լավ իմանար, որ Արցախյան երկու պատերազմների արդյունքում թշնամու պատճառով 15000-ից ավելի Հայ է զոհվել:
Թե ով է այսքանից հետո Ժիրայր Լիպարիտյանը, դատեք ինքներդ:
Վահե Գրիգորյան
Սահմանադրագետ