| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Yerkirmedia-ի տեղեկություններով՝ Թուրքիայի հետ երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակվի ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:
Ռուբինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է, 2015-2017թթ.՝ վարչության անդամ, մամուլի խոսնակ: 2018 թվականի մայիսին, առանց դիվանագիտական աստիճան ունենալու, նշանակվել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար: Իսկ դեկտեմբերին պատգամավոր է դարձել «Իմ քայլը» դաշինքի ցուցակով:
Հատկանշական է 2019 հունիսին ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբինյանի սկանդալային քվեարկությունը ԵԽԽՎ-ում․ նրա խոսքով՝ պատահաբար դեմ է քվեարկել ռուսական պատվիրակության՝ ձայնի վերականգման իրավունքին։
Այսօր արդեն նրան պատրաստվում են նշանակել Թուրքիայի հետ երկխոսության բանակցող:
Չի բացառվում, որ այս ձևաչափում ներկայացուցիչ կունենա նաև Ռուսաստանը: Ռուսաստանի ԱԳՆ հաստատել էր, որ որ Հայաստանը դիմել է Ռուսաստանին Երևանի և Անկարայի միջև հարաբերություններում միջնորդական դեր ստանձնելու համար՝ հավելելով, որ Ռուսաստանը շահագրգռված է եւ ջանքեր է գործադրել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար:
Հիշեցնենք՝ երեկ Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն հայտարարել է, որ Հայաստանն ու Թուրքիան հատուկ բանագնացներ կնշանակեն, որոնք կքննարկեն հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը, և հավելել է, որ Թուրքիան Ադրբեջանի հետ կհամակարգի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման քայլերը։
Հայաստանի արտգործնախարարությունն էլ հաստատել է այս հայտարարությունը՝ գնահատելով այս քայլը դրական: