Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արաբական Միացյալ Էմիրությունները փորձում են երկխոսության միջոցով կառավարել Իրանի եւ Թուրքիայի հետ վաղեմի մրցակցությունը` տարածաշրջանում հետագա բախումներից խուսափելու համար, հայտնել է ԱՄԷ-ի նախագահի դիվանագիտական խորհրդական Անվար Գարգաշը, փոխանցում է Reuters-ը:
Նրա խոսքով` տարածաշրջանում անորոշություն կա ԱՄՆ-ի` տարածաշրջանին հանձնառության մասով եւ մտավախություն Վաշինգտոնի եւ Պեկինի միջեւ «մոտալուտ սառը պատերազմի» կապակցությամբ:
«Առաջիկա ժամանակաշրջանում մենք իսկապես կտեսնենք, թե ինչ է կատարվում տարածաշրջանում ամերիկյան ներկայության հետ կապված: Աֆղանստանը միանշանակ փորձություն է, եւ, անկեղծ ասած` շատ մտահոգիչ փորձություն,- ասել է Գարգաշը:- Այն, ինչ մենք պետք է անենք, մեր տարածաշրջանի ավելի լավ կառավարումն է: Կա վակուում, եւ երբ այն առաջանում է, խնդիրներ են առաջանում»:
ԱՄԷ-ն գնաց լարվածության նվազեցմանը` համագործակցելով Իրանի եւ Թուրքիայի հետ, ում ազդեցությանը նրանք փորձում էին հակազդել Եմենում, Լիբիայում եւ տարածաշրջանի այլ երկրներում տեղի ունեցող հակամարտություններում:
«Եգիպտոսի, «Մուսուլման եղբայրների», Սաուդյան Արաբիայի եւ այլոց նկատմամբ Թուրքիայի քաղաքականության վերջին վերանայումը շատ ողջունելի է: Եվ ես կարծում եմ, որ մեզ համար շատ կարեւոր է օգնության ձեռք մեկնել»,- ասել է Գարգաշը: «Թուրքերը շատ դրական են վերաբերվում նրան, ինչ մենք ասում ենք իրենց»,- ասել է. «Արդյո՞ք ես դրական եմ տրամադրված Իրանի մասով: Այո: Վստա՞հ եմ արդյոք, որ Իրանը կփոխի իր տարածաշրջանային քաղաքականությունը: Պետք է ասեմ, որ այս հարցում ես ավելի իրատես եմ այստեղ, բայց վստահ եմ, որ Իրանին նաեւ մտահոգում է վակուումը եւ էսկալացիան»:
Գարգաշն ասել է, որ համավարակը առաջին պլան է բերել ոչ քաղաքական առաջնահերթությունները, եւ հիմնական խնդիրն այժմ ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ է: «Մենք բոլորս շատ մտահոգված ենք մոտալուտ սառը պատերազմով: Սա վատ լուր է բոլորիս համար, քանի որ ընտրության գաղափարը խնդրահարույց է միջազգային համակարգում, եւ ես կարծում եմ, որ դա հեշտ ընտրություն չի լինի»,- ասաց նա: