Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ-ի` Աֆղանստանում խաղաղության հարցերով հատուկ ներկայացուցիչ Զալմայ Խալիլզադը կվերսկսի խաղաղության վերաբերյալ բանակցությունները «Թալիբան» ահաբեկչական խմբավորման հետ. հայտնում է Reuters-ը` հղում անելով սեփական աղբյուրներին:
Խալիլզադը, որն արդեն իսկ 8 բանակցություն է վարել «Թալիբան»-ի հետ Աֆղանստանում 18 տարի շարունակվող պատերազմը դադարեցնելու համար, Քաբուլից Պակիստանով կմեկնի Քաթարի մայրաքաղաք Դոհա:
«Ես գնում եմ Դոհա, բայց ճանապարհին կանգ կառնեմ Իսլամաբադում: Դոհայում, եթե «Թալիբան»-ն անի, այն ինչ նրանից ակնկալվում է, մենք էլ մերը կանենք, ու արդյունքում կամփոփենք այն համաձայնագիրը, որի վրա աշխատում էինք»,- իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Խալիլզադը:
Խալիլզադը Աֆղանստանում ծնված ամերիկյան դիվանագետ է, որն անցյալ տարի ուղարկվել էր բանակցությունների` «Թալիբան»-ի հետ քաղաքական հանգուցալուծման գալու համար, որն այժմ վերահսկում է ավելի շատ տարածք, քան երբևէ:
Նա Քաբուլ է ժամանել հուլիսին և հանդիպումներ ունեցել նախագահ Աշևաֆ Գհանի, անվտանգության ծառայության աշխատակիցների, ընդդիմադիր գործիչների, դիվանագետների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ` խաղաղություն հաստատելու գործընթացը քննարկելու նպատակով`մինչ «Թալիբան»-ի անդամների հետ գործարք կնքելը:
Reuters-ի տեղեկություններով` համաձայնագիրը կարող է կնքվել օտարերկրյա ռազմական ուժերի դուրսբերմամբ` «Թալիբան»-ի կողմից անվտանգության երաշխիքների դիմաց: