|
Փոխարժեքներ
09 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Իրաքի մայրաքաղաք Բաղդադում` Թահրիր հրապարակում բազմահազարանոց բողոքի ցույց է տեղի ունեցել` ընդդեմ երկրում թուրքական զինուժի ներկայության, հայտնում է Reuters-ը: Ցուցարարներն այրել են թուրքական դրոշներ:
Ավելի վաղ Իրաքի կառավարությունը պահանջել էր Թուրքիայից` երկրի տարածքից դուրս բերել իր ուժերը, որոնք տեղակայված են` իբր ԻՊ-ի դեմ պայքարի շրջանակներում: Պաշտոնական Բաղդադը դիմել էր ՄԱԿ-ի ԱԽ-ին: