|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ռուսաստանը Բելառուս է ուղարկել Ս-400 զենիթահրթիռային համակարգերի երկու դիվիզիոն։ «Միութենական վճռականություն-2022» առաջիկա զորավարժությունների համար Ռուսաստանից Բելառուս կտեղափոխեն նաև 12 Սու-35 ինքնաթիռ և «Պանցիր-Ս» զենիթահրթիռային համակարգերի դիվիզիոն․ տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Զորավարժությունները տեղի կունենան փետրվարի 10-20-ը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն իր անհանգստությունն էր հայտնել այս զորավարժությունների կապակցությամբ` այն կապելով ՌԴ-ի` Ուկրաինա «ներխուժման» հետ: ԱՄՆ-ը նաև նշել էր, որ, ամենայն հավանականությամբ, պատերազմը կսկսվի փետրվարի կեսերին (զորավարժությունների օրերին):