Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Տեխզննությունը ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված գործընթաց է, որը կազմակերպվում է պետական կառավարման տարբեր մարմիններին վերապահված իրավասությունների շրջանակում կատարված գործողությունների արդյունքում:
ՀՀ ֆինանսների նախարարությունը հայտարարում է, որ տեխզննություն անցկացնելու գործընթացում, ըստ գործող կարգի, նախարարությունն իրականացնում է բացառապես տեխզննության կտրոնների տպագրման և դրանք ծրագրին մասնակից ՀՀ առևտրային բանկերին տրամադրելու աշխատանքները:
Տեխզննության կտրոնների` ըստ տարիների տպագրման ենթակա քանակը որոշվում է պատկան մարմինների կողմից տրամադրվող առկա տեղեկատվության և գործող համակարգի շրջանակներում տարվա ընթացքում ձևավորվող փաստացի ցուցանիշների միտումների հիման վրա:
Տեխզննության կտրոնների փաստացի կարիքը ձևավորվում է առկա տրանսպորտային միջոցների վերաբերյալ տվյալների և տարվա ընթացքում դրանց ըստ քանակի ու թողարկման տարեթվերի փոփոխության արդյունքում, ինչը կարող է հանգեցնել կանխատեսված և փաստացի տեխզննության կտրոնների կարիքի ժամանակավոր շեղումների:
ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 2016 թվականի տարեվերջում, առկա տեղեկատվության վերլուծությամբ կանխատեսելով տեխզննության կտրոնների հնարավոր լրացուցիչ կարիքը, ապահովել է կտրոնների լրացուցիչ խմբաքանակի տպագրությունը և բանկերին տրամադրումը:
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին