կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-07 11:19
Քաղաքական

Սա ամենավատ ձևակերպումն էր, որ հնարավոր էր մտածել․ պատգամավորը՝ կառավարությանը

Ներկայացրել եմ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ, որի համաձայն՝ զինծառայողների առողջական վիճակի հետազոտումը, փորձաքննությունը և բուժումը կատարվում են առաջնահերթ և անվճար՝ պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում․ Ազգային ժողովի հերթական նիստում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը և ընդգծեց, որ նախագիծը կառավարության բացասական եզրակացությանն է արժանաել, իսկ հիմնավորումը ծիծաղելի է։

«Կառավարությունը տվել է բացասական եզրակացություն, ինչպես սպասվում էր՝ նաև խորհրդարանական գլխադասային հանձնաժողովը տվեց բացասական եզրակացություն, իսկ հիմնավորումն այն է, որ հերթի մեջ կարող են լինել ուրիշ մարդիկ, խտրական վերաբերմունք կցուցաբերվի։ Ես կարծում եմ, որ սա ամենավատ ձևակերպումն էր, որ հնարավոր էր մտածել»,- ասաց պատգամավորը։