|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Անցյալ տարի ամենավատ տնտեսություն ունեցող երկրներ ճանաչվածների ցուցակում այս տարի փոփոխություններ են արձանագրվել:
Forbes պարբերականը, ուսումնասիրելով երկրների վերջին երեք տարիների մակրոտնտեսական ցուցանիշները և զարգացման հեռանկարները, հանգել է եզրակացության, որ 2011-ին աշխարհի ամենավատ տնտեսությամբ երկիրը Մադագասկարն է։ Երկրորդ տեղում Հայաստանն է, երրորդում՝ Գվինեան։ «Առաջատարների» հնգյակը եզրափակում են Ուկրաինան և Ջամայկան:
Ի դեպ, անցյալ տարի Հայաստանն ու Ուկրաինան ընդհանրապես չկային ցուցակում։
Ըստ պարբերականի` Հայաստանը չի կարողանում ուշքի գալ ճգնաժամից հետո. 2009թ. Հայաստանում ՀՆԱ-ի 15% անկում է գրանցվել, պահպանվում է գնաճի բարձր մակարդակը` մոտ 7 տոկոս:
«Դեպի ծով ելք չունեցող հետխորհրդային այդ երկիրն ամեն ինչ անում է՝ աշխարհի մյուս երկրներից հետ չընկնելու համար»,– մխիթարում է Forbes-ը։