Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը չի ձգտում Իսրայելի հետ ռազմական հակամարտության, սակայն «թուրքական նավատորմը պատրաստ է ամեն սցենարի, նույնիսկ ամենավատ»:
Եգիպտական «Աշ Շուրուք» թերթին տված հարցազրույցում, նա պարզաբանել է Միջերկրական ծովում թորքական նավերի տեղակայման մասին իր հայտարարությունը: «Մեր ասածն այն էր, որ ռազմական նավերը կպաշտպանեն հարձակումներից թուրքական նավերը միջազգային ջրերում»,- ասել է նա` հավելելով, որ դա իրենց օրինական իրավունքն է, եւ հայտարարությունը զայրացրել է Իսրայելին, քանի որ նա ձգտում է վերահսկել Մերձավոր Արեւելքի միջազգային ջրային տարածքները:
Էրդողանը քննադատել է նաեւ ՄԱԿ-ի`«Խաղաղության նավատորմիղի» վերաբերյալ զեկույցը, որում Իսրայելի կողմից Գազայի հատվածի շրջափակումը օրինական է համարվում: «Իսրայելը սովոր է ջրից չոր դուրս գալ եւ իրեն օրենքից վեր է դասում: Նա համարում է, որ ազատ է իր սխալների ու հանցագործությունների համար պատասխանատվությունից: Իսրայելը երես առած երեխա է եւ արդեն չի բավարարվում պետական ահաբեկչությամբ, որը կիրառում է պաղեստինցիների դեմ»,- ասել է նա:
Թուրքիայի վարչապետը հրաժարվել է ասել, թե ինչ միջոցառումներ են նախատեսվում Իսրայելի դեմ, միայն նշել է, որ ամեն ինչ կախված է Իսրայելի արձագանքից եւ արդար որոշում կայացնելու նրա պատրաստակամությունից, «որը կպաշտպանի Թուրքիայի պատիվը»: