Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վենետիկի հանձնաժողովի 116-րդ նստաշրջանում Վենետիկի հանձնաժողովի և ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի միջև տեղի ունեցած քննարկումներից հետո հանձնաժողովն ընդունել է Հայաստանի ժողովրդի՝ երկրում խաղաղ ճանապարհով փոփոխություններ իրականացնելու որդեգրած եղանակը և աջակցություն հայտնել դրան:
Այս մասին նշված է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հայտարարությունում, որը տեղադրված է Եվրոպայի խորհրդի պաշտոնական էջում:
«Ընդունում ենք Հայաստանում ստեղծված յուրահատուկ իրավիճակը, որը պահանջում է արտահերթ ընտրություններ անցկացնել: Ողջունում ենք այն, որ Հայաստանի իշխանությունները ցանկանում են վերանայել Ընտրական օրենսգիրքը՝ համապատասխան միջազգային չափանիշներին»,- ասվում է հայտարարությունում:
Նշվում է, որ առաջարկվող փոփոխությունները լեգիտիմ նպատակներ են հետապնդում և հիմնականում դրական են:
Ողջունվում են այն քայլերը, որոնք ուղղված են քվեարկության իրավունքի իրականացմանն, ինչպես նաև դիտորդների իրավունքների բարելավմանը, մամուլի հասանելիության ընդլայնմանը և, ընդհանրապես, ընտրական գործընթացի թափանցիկության ապահովմանը, ընտրակեղծիքների դեմ պայքարին:
«Ողջունում ենք ընտրությունների առաջին փուլից հետո կազմվող կոալիցիայի մասնակիցների թվաքանակի սահմանափակումների վերացումը` համաձայն Վենետիկի հանձնաժողովի և ԺՀՄԻԳ-ի առանցքային առաջարկի»,- նշվում է հայտարարությունում:
Ողջունվում է Վենետիկի հանձնաժողովի և ԺՀՄԻԳ-ի այլ առաջարկությունների իրականացումը, մասնավորապես `
- Ընտրական շեմերի և ընտրական գրավի վերադարձման շեմերի նվազեցումը և ընտրական գրավի կրճատումը:
- Դիտորդների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հավատարմագրման ժամկետների կրճատումը, ինչպես նաև դիտորդների աշխատանքի խոչընդոտների կանխարգելումը, օրինակ` դրանց քանակը սահմանափակելու հնարավորությունը:
- Երաշխավորում է զինվորականների ազատ քվեարկության երաշխիքի ապահովումը:
Հայտարարության մեջ նաև վերահաստատվում են Վենետիկի հանձնաժողովի վերապահումները՝ ընտրական համակարգում տեղի ունեցող խոշոր փոփոխությունների, այդ թվում՝ ռեյտինգային ցուցակների վերացումը ընտրություններին նախորդող տարվա ընթացքում:
«Այդ վերապահումների կարևորությունը նվազում է, եթե քաղաքական ուժերի միջև այդ փոփոխությունների վերաբերյալ ձեռք բերված համաձայնություն կա»,- նշվում է հայտարարությունում: