Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Հայտնել ենք, որ ԱԺ պետաիրավական հանձնաժողովում քննարկվում է ընտրական բարեփոխումների համար մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին հարցը:
Քննարկումը բավականին բուռն ստացվեց: ՀՀԿ-ական և ԲՀԿ-ական պատգամավորները մի շարք օրինակներով և հիմնավորումներով փաստեցին, որ կառավարության առաջարկվող փոփոխությունները չեն բխում ՀՀ քաղաքացիների շահերից: Քննարկումների ավարտից հետո հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը նշեց, որ եթե այս փոփոխությունների առաջարկը Վենետիկի հանձնաժողով ուղարկվի, այն վստահաբար չի ընդունվի:
«Ընդունելով այն փաստը, որ կարիք ունենք ապահովելու թափանցիկ, օրինական գործընթաց, առաջարկում եմ դրական եզրակացություն տալ»,- ասաց Կոստանյանը` նշելով, որ սա քաղաքական որոշում է, այլ ոչ թե` իրավաբանական:
«Եթե իրավական տեսնակյունից նայենք, ես բացասական եզրակացություն կտայի: Անհրաժեշտ է, որ օրենսդրությունները լինեն այնպիսին, որ ապահովեն սեպտեմբերի 23-ի ընտրությունների բնականոն ընթացքը: Քաղաքական կոնցեպտից ելնելով` դրական եզրակացություն տանք, բայց` պայմանով, որ առաջինից երկրորդ ընթերցումների միջանցքում աշխատանքներ իրականացնեք` հանձնաժողովի անդամների առաջարկները լսելով, այնպես անենք, որ այս օրենքը ոչ միայն քաղաքական լինի, այլ նաև իրավական»,- ասաց Կոստանյանը:
Հանձնաժողովի անդամ Արփինե Հովհաննիսյանն էլ նշեց, որ քվեարկությունը լինելու է բացառապես քաղաքական, որպեսզի չստացվի` խոչընդոտվում է նախագծի ուղին դեպի արտահերթ նիստ:
«Քվեարկությունը համարեք կողմ` նախագծի գաղափարի արատավոր երևույթի դեմ պայքարի մասով: Նիստերի դահլիճում իմ քվեարկությունը լինելու է իրավական հարցադրումների պատասխաններից ելնելով»,- շեշտեց պատգամավորը:
Նախագիծը ստացավ դրական եզրակացություն: Նշենք, որ այն վաղվա ԱԺ արտահերթ նիստի միակ հարցն է լինելու: