Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Վենետիկի հանձնաժողովը հրապարակել է համատեղ կարծիք տասը երկրների, այդ թվում Հայաստանի, ընտրական օրենսգրքում փոփոխությունների կատարման վերաբերյալ։ Կարծիքները հրապարակվել են հոկտեմբերի 7-ին ԵԽ Վենետիկի հանձնաժողովի 136-րդ լիագումար նիստի ընթացքում։
Այս ասին գրում է panorama.am-ը։
Նշվում է, որ այս տարվա հուլիսի 12-ի գրությամբ Հայաստանի արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը խնդրել է Վենետիկի հանձնաժողովի կարծիքը Ընտրական օրենսգրքում ու հարակից օրենսդրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ։
Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի համատեղ կարծիքում նշվում է, որ բարեփոխումների փաթեթով փոփոխություններ են առաջարկվում Ընտրական օրենսգրքում և 17 այլ իրավական ակտերում։ Նշվում է, որ առաջարկվող փոփոխությունները փոխկապակցված են, շատ երկար են, դժվար իրագործելի։
Համատեղ կարծիքում միջազգային կառույցները նշում են, որ վերջին տարիներին Հայաստանն աչքի է ընկնում ընտրական օրենսդրության փոփոխությունների հաճախակիությամբ, ինչը կարող է ազդել հանրային վստահության վրա, շփոթեցնել ընտրողներին, կուսակցություններին և թեկնածուներին, դժվարացնել օրենքի կիրառումն իրավասու մարմինների կողմից, դա էլ իր հերթին կարող է հանգեցնել սխալների, որպես հետևանք, անվստահության ընտրված մարմինների նկատմամբ։
«Ավելի համպարփակ բարեփոխումը կարող է կանխել նման ռիսկերը և հնարավորություն ընձեռել ավելի կառուցվածքային և հստակ գործընթացի համար»,-նշել է Վենետիկի հանձնաժողովն ու միաժամանակ նկատել, որ հանձնաժողովի կողմից նախկինում ներկայացված առաջարկություններն այս փոփոխություններում արտացոլված չեն։
Եվրոպական կառույցներն ափսոսանք են հայտնում, որ այս հնարավորությունը չի օգտագործվել անդրադառնալու ԺՀՄԻԳ-ի և Վենետիկի հանձնաժողովի չմարված առաջարկներին:
Ի լրումն նախկինում արվածի՝ Վենետիկի հանձնաժողովը և ԺՀՄԻԳ-ը կատարել մի քանի առաջարկություններ, որոնք վերաբերում են արտակարգ իրավիճակներում ընտրությունների անցկացմանը, անձնական տվյալների պաշտպանությանը՝ առաջարկելով խուսափել քվեարկության մասնակիցների ցուցակների հրապարակումից, քաղաքական ֆինանսական վերահսկողության առաջարկվող ճարտարապետության վերանայմանը և այլն։ Նրանք պատրաստակամություն են հայտնել շարունակել աջակցության տրամադրումը։