կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-05 21:11
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի ԱԳ նախարարը, ՄԻՊ-ը և ԱԽ քարտուղարը «առաջին ձեռքից» տեղեկատվություն են տրամադրել Հայ դատի պատվիրակներին

ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների ավելի քան 50 անդամներ Արցախում են՝ իրավիճակին տեղում ծանոթանալու և լուծման ուղղությամբ քայլերը հստակեցնելու, գործողությունները համադրելու համար՝ հայտնում է Yerkir.am-ը։

Արցախի Ազգային ժողովի դահլիճում Հայ դատի գործիչները հանդիպեցին ԼՂՀ բարձրաստիճան պաշտոնյաներին ու «առաջին ձեռքից» ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։

Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի և Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ հանդիպումները բաց ֆորմատով էին, որն էլ տեսանյութով ներկայացնում ենք ստորև։

Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին Հայ դատի պատվիրակները մանրամասն հարցեր ուղղեցին ոչ հրապարակային ֆորմատով։

Աննա Բալյան

Հանդիպման մանրամասները՝ տեսանյութով․