Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մենք մեր հեղափոխությունը վաղուց ենք արել՝ դեռ 1988 թվականին. Yerkir.am-ին ասաց Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը՝ մեկնաբանելով հեղափոխությունը նաև Արցախ արտահանելու՝ ՀՀ իշխանությունների քայլերը:
«Այս պահին մենք, իհարկե, բոլոր հնարավոր փոփոխությունները հասկանալով և ընդունելով, կարծում եմ՝ նույն ձևով շարունակելու ենք մեր ճանապարհը: Որովհետև Արցախի դեպքում պետականաշինությունը շատ կարևոր առանձնահատկություն ունի, մենք գտնվում ենք մի միջավայրում, որն ամեն օր, ամեն ժամ կարող է որոշակի խնդիրներ բերել՝ անվտանգության տեսանկյունից»,- հավելեց նա:
Այս իրավիճակում, Ղուլյանի խոսքով, պետք է շատ զուսպ և զգույշ լինենք՝ չվիրավորելու և չխոցելու համար այն տեղական ինքնասիրությունը և հոգեբանական վիճակը, որը կա Արցախի հանրության մոտ:
Անդրադառնալով Փաշինյանի և Ալիևի փոխադարձ հայտարարություններին՝ Արցախի՝ Հայաստան կամ Ադրբեջան լինելու մասին, Ղուլյանն ասաց. «Կետադրական նշաններով քարոզչությունը լրացուցիչ որևէ բան չի տալիս. Արցախը նրանն է, ով այդ հողի վրա ապրում է, ով կերտում է Արցախը, ով պաշտպանել է իր արյամբ, և կարծում եմ՝ այսօր հենց այդ մարդիկ իրավունք ունեն խոսելու Արցախի մասին»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութով: