Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«ՀՀ Անկախության Հռչակագիրն ընդունվել է ոչ պակաս թշնամական պայմաններում, քան՝ այսօր է»։ Այս մասին հայտարարեց Արցախի Հանրապետության ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը՝ «ՀՀ անկախության հռչակագրի պաշտպանության հրամայականը և ազգային կենսունակ պետության տեսլականը» թեմայով հմաժողովի ժամանակ ։
«Որքան էլ փորձեցի նախադեպ գտնել այլ երկրներում՝ սեփական հիմքը վերացնելու մասին, չգտա։ Եվ այստեղ մենք եզակի ենք»,- նշեց Աշոտ Ղուլյանը՝ հովելելով, որ Արցախի կորստից հետո թվում էր, թե եզակիության նման փորձերն արդեն սպառվել են։
«Անկախության հռչակագիրն ընդունվել է համազգային կոնսենսուսի պայմաններում, Սփյուռքի և Արցախի համաձայնությամբ։ ՀՀ իշխանությունների՝ Սահմանադրությունը փոխելու գաղափարն, անկասկած, կապված է Հռչակագրից անկախության հիշատակումը հանելու հետ, որտեղ խոսվում է անկախության իրավունքի և՛ Հայաստանի, և՛ Լեռնային Ղարաբաղի միավորման, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ճանաչման մասին։ Անթույլատրելի է այդ կետերի վերախմբագրումը։ Բայց խոսքը միայն դրանց մասին չէ, այդ «ուղղումները» կարող են վերաբերվել քաղաքացիությանն ու պաշտպանությանը»։
Մանրամասն՝ տեսանյութում։