կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-03 23:29
Հասարակություն

Որևէ դեպքում ձայն չտալ ՏԻՄ ընտրություններին մասնակցող ՔՊ-ին ու դրա վերարտադրմանը նպաստող ուժերին. Ի. Սաղաթելյանի կոչը

Որևէ դեպքում ձայն չտալ ՏԻՄ ընտրություններին  մասնակցող ՔՊ-ին ու դրա վերարտադրմանը նպաստող ուժերին. Ի. Սաղաթելյանի կոչը
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարություն է տարածել դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների առնչությամբ, որը ներկայացնում ենք ստորև.
 
«Սիրելի' հայրենակիցներ
 
Դեկտեմբերի 5-ին Հայաստանի խոշորացված 36 համայնքներում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ: Այդ ընտրություններին Հայ Յեղափոխական Դաշնակցությունը մասնակցում է 19 համայնքում:
 
ՀՅԴ-ն հանդիսանում է ՏԻՄ ընտրություններում ամենաշատ հայտ ներկայացրած ընդդիմադիր կուսակցությունը: Իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հանուն իր իշխանության պահպանման, վերարտադրման ու ընդլայնման, օգտագործելով պետական և վարչական ողջ լծակներն ու ռեսուրսները, ամեն գնով ձգտում է նվաճել ՏԻՄ-երը:
 
Ակնհայտ է՝ օրվա իշխանություններն իրենց ազգադավ և աղետալի հետևանքներով լի քաղաքականությունը փորձում են տեղայնացնել կամակատար պաշտոնյաների և ավագանիների միջոցով:
 
Ելքը հետևյալն է՝ որևէ դեպքում ձայն չտալ ՏԻՄ ընտրություններում մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն ու դրա վերարտադրմանը նպաստող կուսակցություններին ու դաշինքներին:
 
Սիրելի հայրենակիցներ, համակիրներ, ընկերներ, կոչ եմ անում առաջիկա ընտրություններին ձեր քվեն տալ այն քաղաքական ուժերին և դաշինքներին, ովքեր ունեն կամք և վճռականություն այս չարիքի կառավարության դեմ պայքարելու, երկրի անկումը կասեցնելու և հետագա վտանգներն ու ապօրինությունները կանխելու համար:
 
Դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններն այս իշխանություններին ԴԻՄԱԴՐԵԼՈՒ և ձեր կամքը ցուցադրելու հերթական հնարավորություն է՝ հանուն ձեր համայնքի և Հայաստանի բարօրության»։