|
Փոխարժեքներ
31 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.14 |
| EUR | ⚊ | € 403.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4854 |
| GBP | ⚊ | £ 483.67 |
| GEL | ⚊ | ₾ 138.78 |
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) 2026 թվականի հոկտեմբերի 31-ին կայացած նիստում հերթական համարներ է տրամադրել 2026 թվականի նոյեմբերի 29-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցող կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին։
ԿԸՀ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ կառույցը սահմանել է Աշտարակ և Կապան համայնքների ավագանիների 2026 թվականի նոյեմբերի 29-ի ընտրություններին մասնակցող կուսակցություններին հանրային տեսալսողական հեռարձակողի և հանրային լսողական հեռարձակողի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված հանրային մուլտիպլեքսի` Արագածոտնի և Սյունիքի մարզերում սփռում ապահովող սլոթի օգտագործման լիցենզիա ունեցող հեռարձակողի կողմից եթերաժամ տրամադրելու կարգը և ժամանակացույցը։
Մեկ այլ որոշմամբ ԿԸՀ-ն բաշխել է հինգ քառակուսի մետրը գերազանցող արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ փակցնելու իրավունքը 2026 թվականի նոյեմբերի 29-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների միջև։
Նիստում սահմանվել են նաև 2027 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության օրերը։