Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երկրում օրեցօր շիկացող քաղաքական իրավիճակը բերել է հանրային դիսկուրսի լարվածության աճի, ինչի հետևանքով հասարակության ուշադրության կենտրոնում գտնվող անձանցից շատերի կողմից վերջին օրերին թույլ են տրվում մարդու արժանապատվությունը վիրավորող, ակնհայտորեն բռնություն քարոզող և լսարանի հոգեկան առողջության վրա բացասական ազդեցություն ունեցող արտահայտություններ:
Սրան զուգահեռ, օգտագործվում են բազմաթիվ ձևակերպումներ և գնահատականներ, որոնք հոգեկան և մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց համար կրում են խարանավորող, հեգնող, վիրավորական կամ քննադատական բնույթ։
Ե՛վ համաձայն գործող օրենսդրության, և՛ բարոյական նորմերով, առողջությունը, ներառյալ հոգեկան առողջությունը, մարդու անօտարելի իրավունքներից են և ցանկացած հանրային գործիչ, կամ այդպիսին լինելուն հավակնող մարդ, պարտավոր է հարգել այդ իրավունքը:
Միևնույն ժամանակ յուրաքանչյուր մարդ, այդ թվում քաղաքական գործիչները, պետք է հասկանան, որ հոգեկան առողջության խնդիրները կարող են ծանրագույն փորձություն դառնալ ցանկացած մարդու կյանքում և հոգեկան և մտավոր հաշմանդամություն ունեցող անձինք կարիք ունեն աջակցության և նրբանկատության:
Հայկական հոգեբուժական ասոցիացիան խստորեն դատապարտում է խարանավորող արտահայտությունների գործածումը և կոչ է անում հոգեկան առողջության խնդիրներին ուղղակի կամ ուղղակի անդրադարձի դեպքում դրսևորել առավելագույն հարգանք և զերծ մնալ տարատեսակ պիտակավորող արտահայտություններից։