կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-02 15:25
Քաղաքական

ԱԺ մշտական ​​հանձնաժողովը քննարկել է Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածությունը

ԱԺ մշտական ​​հանձնաժողովը քննարկել է Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածությունը

Դեկտեմբերի 2-ին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է «Իմ քայլը» դաշինքի նախկին պատգամավոր Եղիշե Սողոմոնյանի թեկնածությունը Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում։

Նրա թեկնածությունն առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։

Սողոմոնյանի թեկնածությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Գեւորգ Պապոյանը։ «Երբ նա պատգամավոր էր եւ մեր հանձնաժողովի անդամներից մեկը, Սողոմոնյանը, հիշում եմ, մասնակցում էր բոլոր նիստերին, չափազանց ակտիվ էր այս կամ այն օրինագծերի քննարկման ժամանակ եւ միշտ առաջարկներով էր հանդես գալիս»,-ասաց Պապոյանը։

Սակայն թեկնածուի փորձը չբավարարեց հանձնաժողովի փոխնախագահ, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանին։

Այնուամենայնիվ, բավական երկար քննարկումներից հետո Եղիշե Սողոմոնյանի թեկնածությունը դրական եզրակացություն ստացավ ԱԺ մշտական հանձնաժողովի կողմից։