Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարտի 24-ին ԱՀ Ազգային Ժողովի «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունը հանդիպել է ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Գեղամ Ստեփանյանի հետ։
ԱՀ ՄԻՊ թեկնածուն, ով զբաղեցնում է ԱՀ ՄԻՊ աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, հակիրճ ներկայացրել է վերջին շրջանում կառույցի իրականացրած աշխատանքները և խոսել առաջիկա մի շարք ծրագրերի մասին։
ՀՅԴ խմբակցության պատգամավորները ՄԻՊ թեկնածուի հետ քննարկել են հետպատերազմյան Արցախում մարդու իրավունքների պաշտպանությանը, Արցախի բնակիչների իրավունքների ոտնահարմանը, Արցախի բնակիչների իրավունքների բարձրաձայնման գործում ՀՅԴ կառույցի հետ համագործակցությանը վերաբերող հարցեր:
Շեշտվել է, որ ներկա իրավիճակում Արցախի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը բարձր առաքելություն է և ենթադրում է արհեստավարժ ու նվիրված աշխատանք թե ներքին, և թե արտաքին ոլորտներում:
Նույն օրը ՀՅԴ խմբակցության անդամները հանդիպել են Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածու Հրայր Մարգարյանի հետ:
aparaj.am