կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-11-30 23:52
Հասարակություն

Քուչակի Սուրբ Թադեոս մատուռը

Քուչակի Սուրբ Թադեոս մատուռը

Քուչակ գյուղը գտնվում է Արագածի արևելյան լանջերին: Մինչև Ալի Քուչակ, կամ Քուչակ անվանումը ստանալը գյուղը կոչվել է Ճերմակ վանք: Գյուղի ներկայիս բնակիչների նախնիները այստեղ են եկել Մուշից Ալաշկերտից Բայազետից, Կարինից և Մակուից: Տեղացիների հավաստմամբ գյուղի հին բնակավայրի տարածքում հրաբխային ապարներից կառուցված է եղել մի եկեղեցի որը կոչվել է Ճերմակավոր վանք:

Հենց վանքի տարածքում է գտնվում է ներկայիս Քուչակի գլխավոր սրբավայրերից մեկը` Սուրբ Թադևոսի մատուռը: Մատուռի տեղը սրբավայր են դարձրել Մակուից եկած վերաբնակները: Մինչև մատուռ կառուցելը նրա տարածքում եղել է մի սալաքար, որի շուրջը սրբավայր է եղել: Տեղացիների մոտ ընդունված է եղել ասել, որ այն Թադևոս առաքյալի գերեզմանն է: Ամենայն հավանականությամբ Մակուից տեղափոխված վերաբնակները իրենց հետ Քուչակ են տեղափոխել Մակուի Սուրբ Թադեի վանքի մասունքներից, որը տեղադրել են Լուսաղբյուրի բարձունքների վրա և այն դարձրել սրբավայր:

Հիշյալ սալաքարը ժամանակակից մատուռը կառուցումից հետո մնացել է բետոնի շերտի տակ: Սուրբ Թադևոս մատուռը և սովետական տարիներին և դրանից հետո մնացել է Քուչակի գլխավոր սրբվայրերից մեկը:

Սակայն այս տարածքը սրբավայր է եղել ավելի վաղ ժամանակներից, որի ապացույցը այստեղ գտնվող 12-13-րդ դարերով թվագրվող խաչքարն է:

Մատուռի ներսում` արևելյան կողմի պատի վրա մի փոքրիկ խորշ կա, տեղացիները պնդում են, որ այն գաղտնուղի է եղել դեպի ճերմակավոր եկեղեցի:

Կա տարածված մի տեսակետ, ըստ որի ժամանակին ճերմակավոր եկեղեցու տարածքից տեղացիները գտել են մի գիրք, որի վերնագիրը եղել է «Ոսկե բանալի», որի մեջ գրված է եղել մեկ նախադասություն, որը առօրյա կյանքի պարզ ճշմարտություն է` «Եթե տաք պահես ոտքերդ և գլուխդ դու չես հիվանդանա»:

1900 թվականին Քուչակի Սուրբ Գևորգ եկեղեցին. Բայց Սուրբ Թադևոսը ուխտավորների պակաս երբեք չի զգացել, նրա հետ կապված ծիսակարգերն ու ավանդույթներն էլ միշտ իրենց ուրույն տեղ են ունեցել տեղացիների սովորույթներում: 

Մհեր Համբարձումյան