Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բջնի գյուղը Հայաստանի հնագույն բնակավայրերից է: Միջնադարում այն եղել է պտմական Հյաստանի առավել զարգացած բնակավայրերից մեկը: Գյուղի մասին առաջին հիշատկություններից մեկը տալիս է մատենագիր Ղազար Փարպեցին, վերջինս նշում է, որ, որ բջնեցի Աթիկ քահանան հայոց սպարապետ Վահան Մամիկոնյանի հավատարիմ զինակիցներից էր:
Եւ մատուցեալ յառաջ սրբոյ քահանային, որում անունն էր Աթիկ, որ էր ընդ նոսա ի բանակին, յր բանիբուն բանիւ և խորհրդապահ սրտիւ, յերևելի գեղջեն, որ կոչի Բճնի …[1]
11-րդ դարում Բջնին եղել է պատմական Նիգ գավառի առավել զարգացած բնակավայրերից մեկը և հանդիսացելէ Պահլավունիների նախարարական տան հիմնական ոստաններից մեկը: Վերջիններիս օրոք Բջնիում կառուցվել են մի շարք նշանավոր կառույցներ, որոնց մեջ մեծ թիվ են կազմել հոգևոր կառույցները:
Ժամանակի հետ այդ հոգևոր կառույցների մեծ մասը տարբեր պատճառներով ավերվել և խոնարհվել են: 1830-ականների մեծ գաղթի արդյունքում Բջնիում հաստատված վերաբնակները վերստին սրբադասեցին գյուղի հնագույն սրբավայրերն ու դարձրին իրենց հավատքի կենտրոններ:
Այդպիսի սրբավայրերից մեկն է Սուրբ Թադեոս մատուռը, որը միջնադարյան կիսավեր եկեղեցու տարածքում է հիմնված:
Զուգահեռաբար այն հանդիսանում է միջնադարյան հայկական ճարտարապետության գլուխգործոցներից մեկը:
Մատուռի արևելյան պատի վրա պահպանվել է արևային ժամացույցը
Ներսում պահպօանվել են նաև միջնադարյան եկեղեցու խորանը:
Տանիքի հորինվածքն էլ կամարաձև է, որը միջնադարյան ճարտարապետությանը յուրահատկություն հաղորդող լուծումներից մեկն էր:
Մուտքի դռն վերնամասի կամարաձև հորինվածքը ևս այս մատուռի յուրահատկություն հաղորդող բաղադրիչներից մեկն է:
Այստեղ պահպանվել է նաև սպիտկ քարից քանդակված խաչքարը, որը տեղացիների շրջանում առավելապես հայտնի է «Սպիտակ խաչքար» անվանումով:
Բոլոր ժամանակներում այն եղել է բջնեցիների գլխավոր սրբավայրերից մեկը և անգամ խորհրդային աթեիստական տարիներին չի կորցրել իր դերն ու նշանակությունը:
Սովորաբար Բջնիում բնակիչները մատուռների անվան հետ առանձնահատուկ դեպքեր, իրադարձություններ չեն կապում, բայց ուխտավորներ պակաս այս վայր երբեք չի զգացել:
Մհեր Համբարձումյան
ՀՀ Արագածոտնի մարզի Վարդենիսի Զալիբեկ Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցի հասարակագիտության ուսուցիչ
[1] Ղազար Փարպեցի «Հայոց պատմություն», էջ 290, Երևան 1982