Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԿԸՀ-ն ամփոփել է 37 ընտրատեղամասի արդյունքները, որտեղ քվեարկության մասնակիցների թիվը կազմում է 15149:
Նախնական արդյունքներով` առաջին հնգյակում են`ՔՊ-ն` 34.67 տոկոս ձայն, երկրորդ տեղում է «Ազգային առաջադիմությունը»` 18,19 տոկոս ձայն, «Մայր Հայաստանը»`14, 02 %, «Հանրապետություն»`11, 32 % ձայն, «Հանրային ձայնը»`10, 51 %:
Գործող օրենսդրության համաձայն` եթե որևէ կուսակցության կամ դաշինքի հաջողվի ստանալ 50 տոկոսից ավելի քվե, ապա ընտրական ցուցակի առաջին համարը օրենքի ուժով կդառնա քաղաքապետ
Եթե ոչ, քաղաքապետին կընտրի ավագանին՝ իր կազմից։ Ավագանի մտնելու համար կուսակցությունները պետք է հավաքեն առնվազն 4, իսկ դաշինքը, այսինքն` «Մայր Հայաստան»-ը՝ 6 տոկոս քվե։
Ընտրապայքար է մտել 14 քաղաքական ուժ, օրենքի պահանջ է, որ ավագանիում լինի առնվազն երեք ուժ։
Դատելով նախնական արդյունքներից` իշխող ուժին չի հաջողվել հավաքել անհրաժեշտ 50 տոկոս ձայնը` միայնակ քաղաքապետ ընտրելու համար: