Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարդկանց կոչ է արել հնարավորության դեպքում վերանայել գալիք տոների պլանները՝ պաշտպանվելու համար աշխարհով մեկ արագորեն տարածվող՝ կորոնավիրուսի Օմիկրոն տարբերակից։
«Միջոցառման չեղարկումն ավելի լավ է, քան կյանքը կորցնելը», - ասել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրիեսուսը Ժնևում կայացած ճեպազրույցում:
ԱՀԿ ղեկավարի խոսքով՝ նոր տարբերակը շատ ավելի արագ է տարածվում, քան մյուսները և վարակում պատվաստված ու ապաքինված մարդկանց։
«Այժմ կան ամուր ապացույցներ, որ Օմիկրոնը շատ ավելի արագ է տարածվում, քան Դելտա տարբերակը, և պատվաստված կամ վերականգնված մարդիկ ավելի հավանական է, որ նորից վարակվեն», ասել է նա:
ԱՀԿ ղեկավարը նաև ասել է, որ այս տարի COVID-19-ից մահացությունների թիվը գերազանցում է 2020 թվականին ՄԻԱՎ-ից, մալարիայի և տուբերկուլոզից մահացածների թիվը՝ միասին վերցրած։