|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Մենք հանդես ենք գալիս խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով Ռուսաստանի և Ուկրաինայի, Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև լարվածության հնարավորինս շուտ հանգուցալուծման, բարգավաճման և կայունության մթնոլորտի ստեղծման օգտին. երկուշաբթի հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերի և զորամիավորումների հրամանատարների մասնակցությամբ հանդիպման ժամանակ։
Նա նշել է, որ Թուրքիան պատրաստ է ամեն տեսակի աջակցություն ցուցաբերել այս հարցում։ «Մենք կարծում ենք, որ կողմերը պետք է խուսափեն առճակատումից և հիմնվեն միջազգային իրավունքի վրա։ Մենք մեր դիրքորոշումը հայտնում ենք բոլոր կողմերին։ Կք կարծում ենք, որ տարածաշրջանի երկրները պետք է ձգտեն խաղաղության և կայունության։ Անկարան պատրաստ է իր ներդրումն ունենալ այս գործում»,- ասել է Աքարը:
Նա ուշադրություն է հրավիրել Սևծովյան տարածաշրջանում վերջին սրացման վրա՝ ընդգծելով, որ Անկարան դեմ է ճգնաժամային գործընթացներին։