Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը Գերմանիայում այժմ ավելի լուրջ է, քան երբևէ ամբողջ համավարակի ընթացքում. անհրաժեշտ է նվազեցնել սոցիալական շփումները: Այս հայտարարությունն ուրբաթ Բեռլինում կայացած մամուլի ասուլիսին արել է Գերմանիայի առողջապահության նախարար Յենս Շպանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Իրավիճակը ողբերգական աստիճանի լուրջ է, ինչպես երբեւէ համավարակի ընթացքում»,- ասել է նա՝ հիշեցնելով, որ Գերմանիայում ավելի քան 100 հազար մարդ է մահացել հիվանդության հետեւանքներից։ Նրա խոսքով` առաջին անգամ համավարակի պայմաններում իշխանությունները ստիպված են եղել ավելի քան 100 հիվանդի մի շրջանից մյուսի վերակենդանացման բաժանմունքներ տեղափոխել:
«Ով կարծում է, որ այս ալիքն ազդում է միայն Բավարիայի եւ Սաքսոնիայի վրա, սխալվում է,- ասել է Սպանը:- Պետք է կրճատել շփումների թիվը»:
Գերմանական կլինիկաների վերակենդանացման բաժանմունքներում կորոնավիրուսով հիվանդների թիվը գերազանցել է 4 հազարը եւ շարունակում է աճել, ասել է Բեռլինի Ռոբերտ Կոխի ինստիտուտի ղեկավար Լոթար Ուիլերը։
«Ներկայումս ավելի քան 4000 կորոնավիրուսով հիվանդ է բուժվում վերակենդանացման բաժանմունքներում։ Թիվը կտրուկ աճում է, ընդ որում` բոլոր դաշնային նահանգներում»,- ասել է նա: «Ընդամենը յոթ օրվա ընթացքում մոտ 2000 հիվանդ առաջին անգամ ընդունվել է վերակենդանացման բաժանմունքներ»,- ասել է Ուիլերը: Նրանց մեծ մասը 50-ից 79 տարեկան մարդիկ են, ասել է նա՝ հավելելով, որ հաճախ սկսել են հոսպիտալացվել նաեւ այլ տարիքային խմբերի ներկայացուցիչներ: