Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Ռուսաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն աստիճանաբար կայունանում է. այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի խոսքերին հղումով։
Կորոնավիրուսի դեմ պայքարը համակարգող խորհրդի նիստում պաշտոնյան, մասնավորապես, ասել է. «Այսօր առաջին օրն է, երբ դուրս գրվածների թիվն ավելին է վարակվածներից: Դա լավ նորություն է, և, հնարավոր է, մենք սկսել ենք անցում կատարել առողջապահական համակարգի ծանրաբեռնվածության բարձր կետից: Դա ցույց է տալիս, որ իրավիճակը աստիճանաբար կայունանում է` հատկապես Մոսկվայում, որն առաջինը բախվեց նոր վարակին»։
Ըստ Միշուստինի ներկայացրած տվյալների՝ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում երկրում ավելի քան 164 հազար մահճակալ են առանձնացրել, այդ թվում` 24 հազար 700-ն ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունքներում: