կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-20 05:28
Քաղաքական

Պատերազմի վտանգը լուրջ է, քան` երբեւէ

Պատերազմի վտանգը լուրջ է, քան` երբեւէ

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքով, Ղարաբաղում պատերազմի վտանգը հիմա ավելի լուրջ է, քան երբեւիցե:

 

ԵՐԿԻՐ-ի հետ զրույցում, նա նշեց, որ ներկայիս իրավիճակը տարբերվում է նախորդներից: Ըստ նրա, երկար ժամանակ Ադրբեջանը բավական փող է ծախսել վերազինման համար, մասնավորապես, վերջին 6 ամսվա ընթացքում` ուղղելով այդ գումարները նոր հրթիռներ գնելու համար: Երկրորդ պատճառը, այն է, որ այս անգամ Ադրբեջանը ոչ թե դատարկ սպառնալիքներ է տեղում, այլ սկսած անցած տարվա հունիսից իրական հարձակումներ է իրականացնում: Կիրակոսյանը գտնում է, որ իրական վտանգը այն է, որ պատերազմը կարող է լինել ոչ ռազմական պատճառներով այլ քաղաքական եւ դիվանագիտական ճնշումներ գործադրելով: Քաղաքագետի կարծիքով, Ադրբեջանը կսկսի պատերազմը, ոչ թե հայտարարելով դրա մասին, այլ կիրառելով փոքր հարձակումներ, որոնք վտանգավոր կերպով կարող են դուրս գալ վերահսկողությունից եւ վերածվել պատերազմի: Այսինքն` փոքրիկ ռազմական հակամարտությունները կմեծանան եւ կվերածվեն լայնամաշտաբ պատերազմական գործողությունների: Օրինակ, Ադրբեջանը կարող է սանձազերծել մի փոքրիկ ռազմական գործողություն` փորձելով վերցնել տարածքներից մեկը, որն վերջո կարող է վերաճել պատերազմի: «Եվ այստեղ վտանգը հիմնված է Ադրբեջանի թուլության, այլ ոչ թե հզորության վրա: Սրա հիմքը ավելի շատ Ադրբեջանի անկանխատեսելիությունն է, ռազմական տրամաբանության բացակայությունը: Ամենակարեւորը, որ Հայաստանը ուզում է ունենալ խաղախություն եւ կայունություն, այն դեպքում, երբ Ադրբեջանը հանդիսանում է միակ սպառնալիքը այս տարածաշրջանի համար, մի բան որի վերաբերյալ եւ ռուսները եւ ամերիկացիները միակարծիք են: Նրանք առաջնահերթ են համարում Ադրբեջանի կողմից ռազմական ուժի կիրառման կանխումը եւ նրան դիվանագիտական սեղանի շուրջը պահելը, քանի որ վերջինս սպառնում է դուրս գալ Մինսկի խմբի բանակցային շրջանակից»,- նշեց Կիրակոսյանը: