|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն ավելի լուրջ է, քան մենք պատկերացնում ենք՝ ըստ Yerkir.am-ի կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Պետք է խստագույն միջոցներ ձեռնարկենք՝ համավարակը հսկողության տակ առնելու համար, որպեսզի նորից չգնանք ծայրահեղ սահմանափակումների։ Պետք է կարանտինային պայմաններ ապահովենք՝ առանց կարանտին հայտարարելու»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա տեղեկացրեց, որ այսօրվա տվյալների համաձայն՝ արձանագրվել է կորոնավիրուսի 335 նոր դեպք:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի հետևանքով մահվան 3 դեպք։ Մահերի ընդհանուր թիվը 70 է:
Ի դեմ, այս անգամ կառավարության անդամները և վարչապետը նիստն անցկացնում են դիմակներով։
Մանրամասն՝ տեսանյութում․