|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Աշխարհի ավելի քան 110 երկիր աջակցություն է հայտնել Ավստրալիայի՝ համավարակի ծագման պատճառն ուսումնասիրելու համար անկախ փորձաքննությունն անցկացնելու առաջարկին. այս մասին գրում է The Guardian-ը՝ Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Մարիս Պեյնի խոսքերին հղումով. հայտնում է Yerkir.am-ը։
Ըստ նրա՝ աշխարհը ցանկանում է ստանալ ճգնաժամի հետ կապված հարցերի պատասխանները, որպեսզի հետագայում հնարավոր լինի խուսափել նման աղետներից: «Մեզ անհրաժեշտ է անկախ գնահատական այն մասին, թե ինչ է տեղի ունեցել, աշխարհը կարող է դասեր քաղել և քայլեր ձեռնարկել համաշխարհային առողջապահական համակարգի պաշտպանության համար»,- շեշտել է պաշտոնյան։
Այս պահի դրությամբ Ավստրալիայի առաջարկին միացել են Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Կանադան, Նոր Զելանդիան, Ճապոնիան, ԵՄ անդամ երկրները: Ավելի ուշ միացել են աֆրիկյան երկրները, ընդհանուր առմամբ՝ 116 երկիր: