կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-11-26 15:05
Աշխարհ

Ռուսական «Բուկ-Մ2Է» և «Պանցիր-Ս» համակարգերը ոչնչացրել են իսրայելական 10 հրթիռ

Ռուսական «Բուկ-Մ2Է» և «Պանցիր-Ս» համակարգերը ոչնչացրել են  իսրայելական 10 հրթիռ

Իսրայելի ռազմաօդային ուժերի 6 կործանիչ Լիբանանի օդային տարածքից 12 հրթիռ է արձակել սիրիական Հոմս նահանգի ուղղությամբ։ Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերը ռուսական արտադրության «Բուկ-Մ2Է» և «Պանցիր-Ս»  համալիրների միջոցով 10 հրթիռ են խոցել։ Հրթիռակոծման արդյունքում պատճառվել է նյութական փոքր վնաս, մեկ սիրիացի զինծառայող վիրավորվել է։ Այս մասին հայտնել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ, փոխծովակալ Վադիմ Կուլիտը։

Հաղորդվում է նաև, որ ահաբեկիչները դիպուկահար հարվածներ են հասցրել կառավարական դիրքերին Իդլիբ նահանգի Մելաջա շրջանում, ինչպես նաև Մաջդալայա շրջանում վիրավորել է  սիրիացի 2 զինվոր։

Ընդհանուր առմամբ, Իդլիբի դեէսկալացիայի գոտում վեց հարձակում է գրանցվել «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման դիրքերից։ Հալեպ, Իդլիբ և Լաթաքիա նահանգներում, համապատասխանաբար, երկու հարձակում է եղել։