|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Իսրայելը պատրաստ է գրոհել Սիրիայում տեղակայված ռուսական С-300 հակաօդային պաշտպանության համակարգերը, եթե դրանք հարվածեն իսրայելական թիրախներին: Այդ մասին հայտարարել է Իսրայելի շրջակա միջավայրի պաշտպանության ու մշակութային ժառանգության, Երուսաղեմի հարցերով նախարար, ռուս-իսրայելական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Զեև Էլկինը. տեղեկացնում է РИА Новости-ն:
Նա նշել է, որ այդ զինատեսակի մատակարարումը մեծ սխալ էր, քանի որ սիրիացի զինվորները ոչ միշտ են ճիշտ կիրառում տեխնիկան և կարող են քաղաքացիական օդանավ խոցել:
«С-300-ի գործողության շառավիղը մեծ է ու ծածկում է Իսրայելի ամբողջ տարածքը: Այնպես որ` սիրիացիները ցանկության դեպքում կարող են փորձել Իսրայելի օդային տարածքում գտնվող ռազմական կամ նույնիսկ քաղաքացիական ինքնաթիռ խոցել»,- ասել է Էլկինը: