|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Երրորդ օրն անընդմեջ երեկոյան բողոքի ցույցեր են տեղի ունենում Թուրքիայի քաղաքներում։ Այս անգամ բողոքի ակցիան համընկնում է Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրվա հետ։ Ցուցարարները պահանջում են Թուրքիայում վերականգնել Ստամբուլի կոնվենցիան եւ վերջ տալ «համակարգային հոմոֆոբիային»։ Իսթիքլալ փողոցում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել։
Հիշեցնենք, որ վեց ամիս առաջ Էրդողանը հրամանագիր էր ստորագրել Ստամբուլի կոնվենցիայից Թուրքիայի դուրս գալու մասին։ Թուրքիայի պահպանողական հատվածը կարծում է, որ կոնվենցիան նպաստում է ԼԳԲՏ համայնքի քարոզչությանը: Ընդդիմությունը պնդում է, որ կոնվենցիան պաշտպանում է կանանց և գենդերային փոքրամասնություններին ընտանեկան բռնությունից, և խոստանում է այն հետ բերել իշխանության գալուց հետո։