Փոխարժեքներ
04 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 399.59 |
EUR | ⚊ | € 420.17 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 506 |
GEL | ⚊ | ₾ 139.96 |
Դոհայում ընթացող ՖԻԴԵ-ի Գրան պրիի երրորդ մրցափուլի իր հանդիպումը գերազանց անցկացրեց Էլինա Դանիելյանը: Մեկնարկային երկու հաղթանակներից հետո նա սև խաղաքարերով հանդիպեց մոնղոլուհի Մոնգելտուլն հետ, ով արդեն 36-րդ քայլին անձնատուր եղավ: Սա Էլինայի 3-րդ անընդմեջ հաղթանակն էր, և այս մրցափուլից հետո հայ գրոսմայստերը սկսեց միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:
Այս մրցափուլից առաջ 2 միավոր ուներ նաև վրացի Նանա Զանգիձեն, սակայն նա պարտվեց Ֆիերոյին:
Ի տարբերություն Էլինայի, դեռևս այնքան էլ հաջող չի խաղում մեր մյուս մասնակիցը` Լիլիթ Մկրտչյանը, ով 3-րդ մրցափուլում ոչ ոքի ավարտեց հանդիպումը Մարի Սեբագի հետ: Ֆրանսուհու հետ այս մրցախաղն ամենաերկարատևն էր և ավարտվեց միայն 83-րդ քայլին: Լիլիթը 3 մրցափուլից հետո ունի մեկ միավոր:
Այսպիսով, 3 մրցափուլից հետո Դանիելյանը 100 տոկոսանոց արդյունքով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նա իր մերձակա մրցակիցներին արդեն գերազանցում է մեկ միավորով: 2-ական միավորով Էլինային հաջորդում են Զանգիձեն և Ֆերերոն: Իսկ Կոներուն, Կրամլինգը, Սեբագը,Չժու Չենը ունեն 1,5-ական միավոր:
Մյուս մասնակիցները, որոնց թվում է նաև Լիլիթ Մկրտչյանը, վաստակել են մեկական միավոր:
Չորրորդ մրցափուլում Էլինա Դանիելյանը սև խաղաքարերով կհանդիպի Նանա Ձանգիձեի հետ, իսկ Լիլիթ Մկրտչյանը սպիտակներով կխաղա աշխարհի նախկին չեմպիոնուհի Մայա Չիբուրդանիձեի հետ: