|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո հազարավոր մարդիկ մասնակցել են Անկարայում, Ստամբուլում և Թուրքիայի մի շարք այլ քաղաքներում անցկացվող բողոքի ցույցերին։
Բողոքի ցույցերին մասնակցել է նաև Անկարայի քաղաքապետը, որը հայտարարել է, որ ընդդիմադիր կուսակցությունները պետք է միավորեն ուժերը «անարդարության դեմ»։
Թուրքիայի ներքին գործերի նախարարը կոչ է արել երկրի քաղաքացիներին պահպանել կարգուկանոնը։ Նա հայտնել է, որ գիշերը տեղի ունեցած բախումների ժամանակ տուժել է 16 ոստիկան, իսկ 53 անձ բերման է ենթարկվել և մեղադրվում է հասարակական կարգը խախտելու մեջ։
Հիշեցնենք՝ Թուրքիայում բողոքի ցույցերը սկսվել են այն բանից հետո, երբ մարտի 19-ին իրավապահները ձերբակալել են Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին հակակոռուպցիոն հետաքննության շրջանակներում։ Դատախազությունը նշել է, որ Իմամօղլուի և մի քանի գործարարների հետ կապված ապօրինի ֆինանսավորման դեպքեր են հայտնաբերել։