|
Փոխարժեքներ
28 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Պեկինում երրորդ օրն անընդմեջ կորոնավիրուսով վարակման նոր դեպքեր չեն գրանցվել: Այդ մասին հաղորդել է Առողջապահության քաղաքային կոմիտեն Գերատեսչության հաղորդագրության համաձայն. գրում է «Ինտերֆաքս»-ը:
Հուլիսի 9-ին տեղական ժամանակով ժամը 00:00-ի (Երեւանի ժամանակով հուլիսի 8-ի ժամը 20:00-ի) դրությամբ «Պեկինում հիվանդության նոր ակտիվ դեպքեր, ինչպես նաեւ վարակի առկայության կասկածանքով մարդիկ չեն հայտնաբերվել»:
Նաեւ չի նշվել վարակի ոչ մի նոր բերված դեպք: Իշխանությունները խիստ կարանտինային միջոցառումներ Էին սահմանել այն բանից հետո, երբ Պեկինի «Սինֆադի» մեծածախ պարենային շուկայում հունիսի 11-ին գրանցվեց կորոնավիրուսով վարակման նոր բռնկում, ընդամենը վարակվել է 335 մարդ, մահվան դեպքեր չկան:
Հուլիսի 9-ի առավոտվա դրությամբ հիվանդանոցներում անցկացվում Է 275 մարդու բուժընթաց, 60 հոգի դուրս է գրվել ապաքինվելուց հետո, բժշկական հսկողության տակ է մնում 26 մարդ: