|
Փոխարժեքներ
16 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.94 |
| EUR | ⚊ | € 446.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.8801 |
| GBP | ⚊ | £ 513.28 |
| GEL | ⚊ | ₾ 140.43 |
84 կգ քաշային Արթուր Շահինյանը շատ կարճ պայքարեց, սկզբի մենամարտերից մեկում էլ նա լքեց գորգը` պարտվելով ավստրիացի Ամեր Հրուստանովիչին։
1/16-րդ եզրափակչի արգելքը չի կարողանում հաղթահարել նաև 60 կգ քաշային Վահան Ջուհարյանը: Նա միավորներով պարտվեց Վենեսուելայի ներկայացուցիչ Լուիս Իգնասիո Լիենդոյին։
Այս 2 օրերի միակ մեդալի հույսն էլ մարեց: 120 կգ քաշային Յուրի Պատրիկեևը 1/8-րդ եզրափակչում միավորներով պարտվեց կուբացի Միջայի Լոպես Նունիեսին։ Սակայն Պատրիկեևի ելույթները դրանով չավարտվեցին, մրցակիցը դուրս եկավ եզրափակիչ, և նա հնարավորություն ստացավ պայքարելու բրոնզե մեդալի համար, սակայն շվեդ Յոհան Մագնուս Էվրունի հետ պայքարում հայաստանցի ըմբիշը մնաց ձեռնունայն:
Այսօր միջազգային տատամիում մենք կտեսնենք 74 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանին: