Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն պատրաստ է սերտորեն աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ Հարավային Կովկասում անվտանգության, խաղաղության և կայունության հասնելու համար։
«ԵՄ-ն ուշադիր հետևում է իրավիճակին և հավատարիմ մնում Հայաստանի և Ադրբեջանի հետ իր համագործակցության խորացմանը՝ լարվածությունը կարգավորելու և անվտանգ, կայուն, խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի կառուցման համար սերտորեն համագործակցելու ուղղությամբ՝ ի շահ բոլոր մարդկանց, որոնք ապրում են այդ տարածաշրջանում»,- ասել է Բորելը, որի խոսքերը ներկայացված են Եվրախորհրդարանի կայքում։
Դիվանագետը նշել է, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը վերջերս Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է երկու կողմերի մարդասիրական ժեստերի կարևորությունը՝ վստահություն ստեղծելու և խաղաղ գոյակցություն ապահովելու համար։
«Երկու ղեկավարներն էլ ցանկություն են հայտնել արագորեն շարժվել դեպի իրենց երկրների միջև խաղաղության համաձայնագիրը։ Բացի բարձր մակարդակի շփումներից, ԵՄ-ն կանոնավոր երկխոսություններ է վարում մարդու իրավունքների հարցերի շուրջ երկու երկրների հետ համապատասխանաբար, որոնց ընթացքում դիտարկվում են հակամարտության հումանիտար ասպեկտները»,- ասել է Բորելը։