Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր՝ նոյեմբերի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 13:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոյեմերյանի տարածաշրջանի «Հաղթանակ» բնակավայրի 5-րդ փողոցի տներից մեկում փլուզում է տեղի ունեցել և կան տուժածներ:
Դեպքի վայր է ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 64 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Ժամանել է նաև ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի օպերատիվ խումբը:
Դեպքի վայրից 8 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն:
Նրանցից 3-ամյա աղջնակը, ճանապարհին մահացել է:
Այս պահին դեպքի վայրում ծառայություն են կատարում Նոյեմբերյանի ոստիկանության բաժնի ծառայողները:
Տեղում աշխատում է նաև հետաքննական բաժանմունքի հետաքննիչը: Գ. Շամշյանի տեղեկութուններով՝մահացածն ու վիրավորները երեխաներ են, ովքեր նշված փողոցի 12-րդ երկահարկանի տան պատշգամբում խաղալիս են եղել, երբ այն փլուզվել է:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված շենքը կուռուցված է եղել Խորհրդային տարիներին և օգտագործվել է որպես հանրակացարան, իսկ վիրավորների մեջ մեծ թիվ են կազմում երեխաները:
Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները, ինչպես նաև մահացածի և վիրավորների ինքնությունը: