Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր դժբախտ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզի Այգեշատ համայնքում: Առաստաղից կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել 11-ամյա աղջիկ:
Yerkir.am- ի տեղեկություններով` մահացածը սովորում էր գյուղի դպրոցի 6-րդ դասարանում:
Մեզ հետ զրույցում Այգեշատի գյուղապետ Արամայիս Մխիթարյանը հայտնեց, որ ընտանիքը սոցիալապես վատ պայմաններում էր ապրում: «աղջկն իրենից մեծ քույր ու եղբայր ուներ, սովորական ապրող ընտանիք էր»,- ասաց նա:
Համայնքապետի խոսքով` դեպքի ժամանակ տանը մարդ չի եղել, ծնողները դաշտում աշխատելիս են եղել:
«Ընդամենը կես ժամ են մենակ թողել, հարևանի տղան եկել է, ձայն տվել, տեսել է` տանը մարդ չկա: Իրենք դրսում խոհանոց ունեն, մոտով անցել է, տեսել` աղջիկը կախված է»,- ասաց նա:
Մխիթարյանի խոսքով` մահացածը կենսուրախ աղջիկ էր և այդ տարիքում դժվար թե ինքնասպանություն գործելու պատճառ ունենար: «Հնարավոր է` հետաքրքրության համար փորձել է, չի գիտակցել, այնպես է, որ պարանն (տուկի թել) անգամ օղ չի արել, ուղղակի երևի դնչին է դրել, աթոռը տակից գնացել է, խեղդվել է»: Ըստ նրա` հարևանի տղան երբ իջեցրել է աղջկան, նա դեռ ողջ է եղել, սակայն մինչ շտապօգնության ժամանելը մահացել է:
Նշենք, որ դեպքի կապակցությամբ քննություն է ընթանում: