կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-18 12:51
Առանց Կատեգորիա

Գյումրու տեքստիլագործների նախկին հանրակացարանի վթարային շենքի տատիկներն Ամանորը կդիմավորեն նոր բնակարաններում. մարզպետ

Գյումրու տեքստիլագործների նախկին հանրակացարանի վթարային շենքի տատիկներն Ամանորը կդիմավորեն նոր բնակարաններում. մարզպետ

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն, ըստ Yerkir.am-ի,  ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Գյումրու մի քանի բնակիչներ վթարային շենքից կտեղափոխվեն ու Ամանորը կդիմավորեն նոր բնակարաններում։

Նա, մասնավորապես, նշել է.

«Գյումրու տեքստիլագործների նախկին հանրակացարանի խիստ վթարային շենքում բնակվող տատիկներն Ամանորը կդիմավորեն նոր բնակարաններում:
Աստված նրանց երկար տարիների կյանք տա, որ տարիներ շարունակ կրած զրկանքներից հետո վայելեն իրենց հարմարավետ պայմանները:

Շուտով այդ մռայլ «հուշարձանից» կմնան միայն լուսանկարներ»։