Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալքալիանիի կարծիքով՝ անհեթեթ են այն խոսակցությունները, որ երկիրը շեղվել է արևմտյան ուղեգծից։ Նրա խոսքով` դրա մասին է վկայում կոնկրետ արդյունքը։
«Որտե՞ղ են այն փաստերը, որոնք հաստատում են մեր շեղումը արևմտյան կուրսից։ Փաստերն այլ բան են հուշում։ Այն, որ Վրաստանն ունի ազատ առևտուր ԵՄ-ի հետ, վիզայի ազատականացում, ասոցացման համաձայնագիր, Վրաստանը ՆԱՏՕ-ի ամենահաջող շրջանավարտ-երկիրն է, Վրաստանն ունի բոլոր գործնական գործիքները և, փաստորեն, նա արդեն հանդես է գալիս որպես ՆԱՏՕ-ի անդամ, սա է. կոնկրետ շոշափելի արդյունքները, որոնց մենք հասել ենք վերջին 8-9 տարիների ընթացքում։
Սրանք կոնկրետ արդյունքներ են, որոնցով մենք պատասխանում ենք մեր հակառակորդներին, ովքեր ասում են, որ երկիրը շեղվել է արևմտյան կուրսից, սա աբսուրդ է։ Ինչպե՞ս եք պատկերացնում երկրի իշխանության շեղումը արեւմտյան կուրսից, որին աջակցում է բնակչության ավելի քան 75%-ը»,- ասել է Դավիթ Զալկալիանին։