|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Հայրենիքի փրկության շարժումը տեսանյութեր է պատրաստել ներկայացնելով շարժման միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի անցած քաղաքական ուղուց եւ պայքարից դրվագներ:
Դրանցից մեկը պատմում է, որ 1967 թվականի ապրիլի 24-ին Վազգեն Մանուկյանը, որն այդ ժամանակ սովորում էր Մոսկվայի պետական համալսարանում, մի խումբ ընկերների հետ բողոքի ցույց է կազմակերպում Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան առջև:
Այդպիսով սկիզբ է դրվում նրա քաղաքական գործունեությանը:
Մեկ այլ տեսանյութում պատմում է, որ Խորհրդային միության տարիներին Վազգեն Առաջին կաթողիկոսը մի խումբ երիտասարդների, որոնք ակտիվ էին ազգային հարցերի շուրջ և որոնց հետ նա բավականին մտերմացել էր, առաջարկում է «փրկել» Նախիջևանում գտնվող մի քանի հայկական խաչքար: Վեհափառը մտահոգություն ուներ, որ հատկապես Ադրբեջանում դրանց գոյությունը վտանգված է:
Այդ ակտիվ երիտասարդներից էր Վազգեն Մանուկյանը, որի գլխավորությամբ մի քանի երիտասարդների հաջողվում է 1971 թվականին Նախիջևանից արժեքավոր խաչքարեր գաղտնի տեղափոխել Հայաստան: