կարևոր
3286 դիտում, 1 տարի առաջ - 2023-07-17 19:08
Արցախ

Արցախի բնակիչները պատրաստ են դիմակայել զրկանքներին, միայն թե նշված ուղուց շեղում չլինի․ հայտարարություն

Արցախի բնակիչները պատրաստ են դիմակայել զրկանքներին, միայն թե նշված ուղուց շեղում չլինի․ հայտարարություն

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման գործադիր կոմիտեի անդամները և շարժման համակարգող Ռուբեն Վարդանյանը երեկ հանդիպումներ են ունեցել Մարտակերտի շրջանի Հաթերք և Պողոսագոմեր համայնքներում: Այս մասին նշված է «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման ֆեյսբուքյան էջում։

«Ժողովրդի հետ ջերմ ու անկեղծ մթնոլորտում տեղի է ունեցել քննարկում ամենատարբեր հրատապ հարցերի շուրջ: Համայնքների բնակիչներին հուզող առաջնահերթ խնդիրները հիմնականում վերաբերել են անվտանգության ու պաշտպանական հարցերին: Բնակիչները նշել են, որ պատրաստ են դիմակայել ժամանակավոր զրկանքներին, միայն թե նշված ուղուց շեղում չլինի:

Հաթերքցիները, որ Արցախյան գոյամարտից հայտնի են իրենց համարձակությամբ ու ոգով, պատրաստակամություն են հայտնել պայքարել հանուն ազատ, անվտանգ, երջանիկ հայկական Արցախի:

Գործադիր կոմիտեի անդամները ներկայացրել են Շարժման գաղափարախոսությունն ու նպատակը, իրականացվող ծրագրերը: Նշվել է, որ Շարժման շրջանային գրասենյակներն արդեն գործում են, և համայնքի բնակիչները կարող են տեղերում կապ պահպանել գրասենյակի հետ:

Արցախի շրջաններում  Շարժման գրասենյակների հետ հնարավոր է կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով՝

-Մարտակերտում ՝ 097 229 255

-Մարտունիում՝  097 533 533

-Ասկերանում՝  097 255 259»,- նշված է հաղորդագրությունում։