Փոխարժեքներ
23 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.51 |
EUR | ⚊ | € 449.98 |
RUB | ⚊ | ₽ 4.8075 |
GBP | ⚊ | £ 522.85 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
Մեկնաբանելով ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի հակիրանական հերթական հայտարարությունը, Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին դրանք անհեթեթություն է որակել. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:
Հիշեցենք, որ նախօրեին Վարշավայում կայացած «Խաղաղությունն ու անվտանգությունը Մերձավոր Արևելքում» խորհրդաժողովի ընթացքում ԱՄՆ փոխնախագահն Իրանին համեմատել էր նացիստական Գերմանիայի հետ՝ նրան մեղադրելով հակասեմականության մեջ:
«Այդ անհեթեթ հայտարարությունները բացառապես քարոզչական բնույթ են կրում եւ բխում են նրա քինախնդրությունից և զայրույթից»,- ասել է ԱԳՆ մամլո խոսնակը՝ հավելելով. «Նրանք, ովքեր ծանոթ են պատմությանը եւ իրենց խոսքերում կա դույզն ինչ արդարություն եւ անկողմնակալություն, երբեւէ իրականությանը չհամապատասխանող, նման անհեթեթ հայտարարություններով հանդես չեն գա»:
Նա ԱՄՆ փոխնախագահին եւ այդ երկրի այլ պաշտոնյաներին խորհուրդ է տվել համբերատար լինել եւ ուսումնասիրել պատմությունը, քանի որ կան անհերքելի պատմական փաստեր, որոնց փոխել չի կարող ոչ ոք: