Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցն արժանացել է Գերմանական հրատարակչությունների ասոցիացիայի «Տարվա եվրոպացի» անվանակարգի «Ոսկե Վիկտորիա» մրցանակին:
Ըստ Demokrathaber-ի՝ «Հրատարակչությունների երեկո» անունով միջոցառմանը մասնակցած Շուլցը ելույթ է ունեցել՝ անդրադառնալով Թուրքիայում տեղի ունեցած իրադարձություններին:
Ակնարկելով Էրդողանին՝ նա Անկարայի իշխանություններին կոչ է արել հետ կանգնել իրենց որդեգրած ուղուց: «Կոչ եմ անում հետ կանգնել իրենց կանգնած ուղուց և բռնել Եվրոպայի՝ դեմոկրատիայի ուժեղացման համար մեկնած ձեռքը»,- ասել է ԵԽ նախագահը:
Շուլցն անդրադարձել է նաև քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորների դեմ գործողություններին՝ կոչ անելով վերջ տալ դրանց և Արևմուտքի հետ հարաբերությունները բարելավել:
Նա խոսել է Թուրքիայի հետ հարաբերությունների և փախստականների ճգնաժամի հարցը լուծելիս Թուրքիայի «մեծ ներդրման» մասին: «Մենք գիտակցում ենք այդ ամենը, սակայն ահաբեկչությունն ու բախումները չեն արդարացնում ընդդիմադիրների դեմ բացահայտ գործողությունները»,- նշել է Շուլցը:
Նրա խոսքով՝ Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները ոչ միայն մտահոգիչ են, այլև անընդունելի: «Նա, ով խոչընդոտում է մամուլի ազատությանը, սպանում է դեմոկրատիան»,- նշել է ԵԽ նախագահը: