Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաղաքական մեծամասնությունն այդպես էլ չի գիտակցում իր դերակատարությունը, իր ստացած մանդատի արժեքը․ ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Պատգամավորը նշեց, որ երկրի անվտանգության կարևորագույն խնդիրներն օրակարգային հարց դարձնելու փոխարեն փորձում են հերթական մանիպուլյացիաներով հերթական անգամ շեղել հանրությանը ստեղծված ծանրագույն վիճակից։
«Այս մարդկանց թվում է՝ մանդատը, որ ստացել են, ինչպես ուզեն՝ կարող են տնօրինել՝ անտեսելով երկրի առջև ծառացած խնդիրները։
Հետևանքը տեսնում ենք, թե ինչ է։ Ըստ այդմ՝ տեր ենք մեր որդեգրած մոտեցմանը, այն է՝ երկրի անվտանգության, մեր ինքնիշխանության ու արժանապատվության վերականգնման համար այս իշխանությունները խոչընդոտ են, սպառնալիք են։ Նրանք պետք է հեռանան, որ կարողանանք վերականգնել երկրի ինքնիշխանությունն ու արժանապատվությունը»,- ասաց Արծվիկ Մինասյանը։
Հայտարարությունները, որոնք Նիկոլ Փաշինյանն արել է ԱԺ-ում վերջին հարցուպատասխանի օրը, համապատասխանում են քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի հատկանիշներին՝ առերևույթ պետական դավաճանության բազմաթիվ փաստեր նշելով։
«Ոչ ավելի ու ոչ պակաս, Հայաստանին օկուպանտ համարեց։ Այս մարդը փաստացի հայտարարում է, որ ինքը Հայաստանի տարածքային ամբողջականությունն ինչպես ուզում՝ այդպես պտտեցնում է և պատրաստ չէ Հայաստանի շահերը պաշտպանել»,- ասաց պատգամավորը։
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ վտանգավոր բան արեց՝ Խորհրդային Ադրբեջանին համարելով իրավատեր այն դեպքում, որ անգամ Ադրբեջանն իր անկախության հռչակագրով այդպիսի բան չի համարել։ Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը սպասարկեց ադրբեջանա-թուրքական ցանկությունը։
Պատգա,աբորը նաև ընգծեց՝ Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի Սահմանադրությանն ու միջազգային իրավունքի նորմերին հակառակ որևէ բան պայմանավորվելու թշնամու հետ։