Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս կառավարության համար գաղտնիությունն ու հանրությունից թաքուն գործելը դարձել է նվիրական արժեք: Այս մասին գրում է նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։
«Միայն այդ կերպ են նրանք կարողանում լինել անհաշվետու, թաքուն իրագործել պետական սահմանին և սահմանային անվտանգությանն առնչվող անօրինական որոշումներ ու հետո հնարովի «իրավական հիմքերով» օրինականության շղարշ տալ սեփական քաղաքական շահերի վրա հիմնված որոշումներին:
Թափանցիկությունն ու հրապարակայնությունը նրանց համար հիմնարար խոչընդոտ է:
Այս է պատճառը, որ լրագրողի մասնագիտական աշխատանքը դարձել է պետական սահմանի հարցերում Կառավարության սխալները վեր հանելու և Հայաստանի անվտանգությանը նպաստելու հիմնարար գործոն: Այն մարդկանց իրավունքներն ապահովող աշխատանք է:
Անթույլատրելի ու դատապարտելի է այս դժվարին հարցերում լրագրողների մասնագիտական աշխատանքը խոչընդոտելը, առավել ևս նրանց վիրավորելը:
Առանց այդ էլ լրագրողներն աշխատում են թիրախավորված պայմաններում, ենթարկվում բռնության ու վիրավորանքների, որոնք մնում են անպատիժ»,-գրել է նա: