կարևոր
1831 դիտում, 4 ժամ առաջ - 2025-05-17 13:37
Հասարակություն

Արամ Սարգսյանն իր թիմով, երկիրը թալանելով, «պայքարում է» երկրի ինքնիշխանության համար. Արթուր Չախոյան

Արամ Սարգսյանն իր թիմով, երկիրը թալանելով, «պայքարում է» երկրի ինքնիշխանության համար. Արթուր Չախոյան

Արամ Սարգսյանն իր թիմով, երկիրը թալանելով, «պայքարում է» երկրի ինքնիշխանության համար։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ակտիվիստ Արթուր Չախոյանը։

«Հիմա էլ են ասելու, որ մանկապարտեզի համար գումար չի վճարվել։ Չէ՞ որ 226 միլիոն դրամ արդեն վճարվել է։ Հիմա էլ հո չեն ասելու, թե Չախոյանն է մեզ սադրել, որ շենքը ֆոտոշոփով տեղափոխել ենք, և այդ ամենը Պուտինն է կազմակերպել, քանի որ «թաղապետը» Բուչա է գնացել։

Մի խոսքով՝ Արամ Սարգսյանը իր թիմով, երկիրը թալանելով, «պայքարում է» երկրի ինքնիշխանության համար։ Իսկ թալանը քողարկելու համար թույն թեզ են հորինել, թե՝ բացի իրենցից, ամեն ինչում մեղավոր է Պուտինը։

Էդ ոնց է լինում էլի՝ մանկապարտեզի տենդերը իրենք շահում են, 226 միլիոն դրամ ստանում, իսկ հարցին՝ թե մանկապարտեզը ինչու երկու տարի չի գործում, որպես կռուտիտ կարան ասեն` Պուտինն է մեղավոր։ Ֆոտոշոփով շենք տեղափոխեն, 16-հարկանի շինության շինթույլտվություն ստանան, ու էլի կարան ասեն՝ Պուտինն է մեղավոր։

Լավ ա էլի՝ իրենք երկիրը թալանում են, բայց թալանի մեղավորը ես եմ ու Պուտինը։

Զավեշտալին այն է, որ ժողովուրդը էս դավաճան թալանչիների հեքիաթներին հավատում է։ Լավ, էս աստիճանի ստոր լկտիությանը ո՞նց կարելի է հավատալ։

Ժողովուրդ ջան, այս տեսանյութը անխնա տարածեք, որ բոլորը տեսնեն՝ ինչպիսին է Արամ Սարգսյանի գլխավորած թիմը։

Եթե Google-ում որոնեք Արամ Սարգսյանի սրտի «Էկո Բիլդինգ» ՍՊԸ-ն, շատ հետաքրքիր նյութերի կծանոթանաք, որոնցով էլ ավելի կհասկանաք, թե Արամ Սարգսյանը ինչ կապ ունի այս ընկերության հետ»։